2011թ. իտալացի զբոսաշրջիկները Հայաստանում $8 մլն-ի շրջանառություն են ապահովել
Մարկետինգային ուսումնասիրություններով Հայաստան ժամանած իտալացի զբոսաշրջիկը 4-5 օրվա ընթացքում միջինը ծախսում է 1000 ԱՄՆ դոլար, այս մասին այսօր կայացած գիտաժողովի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիայի փոխնախարար Արա Պետրոսյանը։
Ըստ փոխնախարարի՝ 2011-ին իտալացի զբոսաշրջիկների կողմից Հայաստանում շուրջ 8 մլն դոլարի դրամական շրջանառություն է տեղի ունեցել, քանի որ անցած տարի Հայաստան է ժամանանել ծուրջ 8000 իտալացի զբոսաշրջիկ:
Հայաստան-Իտալիա զբոսաշրջության զարգացման հնարավորությունները պարզելու և քննարկելու նպատակով կայացած գիտաժողովի շրաջանակում լրագրողների հետ զրույցի ընթացքում, Արա Պետրոսյանը նշեց մի քանի բացասական երևույթներ, որոնք խոչընդոտում են իտալացի զբոսաշրջիկների մուտքը Հայաստան:
«Առաջինը տուրիստական գործակալությունների ոչ այնքան բարձր որակը, որքան որ մենք կուզեինք: Թեև եթե մենք ժամանկի մեջ դիտարկենք կտեսնենք, որ տարեցտարի մենք բարելավում ենք մեր ծառայությունների որակը: Երբ ասում եմ ծառայություններ, պետք է հասկանալ զբոսաշրջիկի ամբողջ երթուղին՝ օդանավակայանից օդանավակայան»,- ասաց նա:
Երկրորդ խնդիրը, ըստ փոխնախարարի, Հայաստանը միջազգային, ինչպես նաև իտալական շուկայում ճանաչելի դարձնելն է, որպեսզի իտալացի զբոսաշրջիկմ իմանա Հայաստանի մասին:
Արա Պետրոսյանը նաև նշեց, որ Հայաստանից դեպի Իտալիա մեկնողների հոսքի ավելացում է գրանցվել:
Զբոսաշրջության խորհրդական Նադիա Պասկուալը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոգևոր-մշակութային զբորսաշրջությունից Հայաստանում պետք է զարգացնել նաև զբոսաշրջության այլընտրանքային տեսակներ:
«Պետք է շեշտը դնել բնության վրա, զարգացնել էկոտուրիզմ: Պետք է ավելացնել հյուրանոցները, որպեսզի տուրիզմի զարգացմանը զուգընթաց աճեն համապատասխան ստրուկտուրաները»,- ասաց նա:









