Իրադարձային
-ից
-ը
15:29 • 19.03.12Սերժ Սարգսյանն ստորագրել է «Ավիացիայի մասին» փոփոխությունների մասին օրենքըՆախագահ Սերժ Սարգսյանն ստորագել է Ազգային ժողովի ընդունած հինգ օրենքներ, այդ թվում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը։
15:25 • 19.03.12Ահաբեկիչները գրոհել են Սոմալիի նախագահական նստավայրը. 5 զոհ«Ալ Կաիդա»-ի դաշնակից Ալ Շաբաաբ խմբավորման անդամները հայտարարել են, որ իրենք առնվազն մի քանի տասնյակ ականանետներից են կրակ բացել ճամբարի ուղղությամբ։
15:18 • 19.03.12Մինչ Սիրիան հրի մեջ է, առաջին տիկինը զբաղված է շոփինգով. The GuardianԹերթին պարզ է դարձել, որ Ասմա Ասադը 3.795 ֆունտով ձեռք է բերել Christian Louboutin-ի էքսկլյուզիվ կոշիկներ, ինչպես նաև դեղին ու սպիտակ ադամանդներով թանկարժեք զարդեր` Փարիզից:
15:17 • 19.03.12ՏՄՊՊՀ–ն անցած տարի գրանցել է 200, իսկ 2010-ին՝ 100 խախտում. Արտակ Շաբոյան«2011-ին տուգանքները մի քանի անգամ շատացել են նախորդ տարիների հետ համեմատած»,- ասաց նա և ավելացրեց, որ պետական բյուջե տասնյակ անգամներ ավելի շատ գումար է գանձվել, քան նախորդ տարիներին:
15:01 • 19.03.12Մաշտոցի այգու շուրջ բարձրացված աղմուկը շոու է. Արտակ Զաքարյան«Ցավոք մեր երկրում քաղաքացիական նախաձեռնություններն ունենում են թաքնված նպատակներ և այնքան էլ այն նպատակները չեն հետապնդում, ինչ պահանջում են»։
14:56 • 19.03.12Կիևն էկոլոգիական աղետի սպառնալիքի առաջ. մամուլ«Ուժ գետի ջուրը Կիև կարող է հասնել 40 օրվա ընթացքում: Սակայն մենք արդեն նախապատրաստվել ենք»,- ասել է «Կիևջրատար» վարչության պետի խորհրդական Վիկտորիա Յակովլևան:
14:35 • 19.03.12Թուլուզում կրակոցների արդյունքում զոհվածների թիվը 4 է. Le FigaroՔաղաքի դատախազ Միշել Վալեն հայտարարել է, որ «Մոտոցիկլով կամ սկուտերով քոլեջ ժամանած հանցագործը կրակ է բացել այն ամենի ուղղությամբ ինչ տեսել է, երեխաների, մեծահասակների»:
14:15 • 19.03.12Սարկոզին «բթամիտ» է անվանել մի լրագրողի«Դուք ցանկանում եք խուսափել դրանից, այդպես չէ՞»,- հարցրել է լրագրողը: «Ի՞նչ ես ուզում դրանով ասել»,- հարցին հարցով է պատասխանել նախագահը:
14:12 • 19.03.12ՀՀԿ ցուցակի 20-յակն է պաշտոնական, մնացածը հնարավոր է փոփոխվի. Արտակ Զաքարյան«Կարծում եմ` դա լավագույն կազմն է, ով ի զորու կլինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք պաահովելու են մեր պետության բնականոն զարգացումը»։
14:10 • 19.03.12Ռուս երիտասարդն ինքնասպան է եղել զինվորական ծանուցագիր ստանալուց հետոՊավելի եղբայրն ու նրա կինը, որոնք բնակվում էին նրա հետ նույն բնակարանում, նշել են, որ 20-ամյա երիտասարդը հաճախ է բողոքել կյանքից, աշխատանք փնտրել և չի ցանկացել բանակ զորակոչվել։
13:54 • 19.03.12Մաֆիայի հետ կապ ունենալու համար ձերբակալվել են իտալացի պաշտոնյաներԿալանքներ են դրվել Իտալիայի ողջ տարածքում քրեական կազմակերպության ընդհանուր ավելի քան 1 մլրդ եվրո արժողության ընթացիկ հաշիվների, ֆինանսական ակտիվների, հողատարածքների, մեքենաների վրա:
13:48 • 19.03.12FEMEN-ը ոչ մերկ ակցիա է անցկացրելՀիմնականում վարդագույն հագուստներ կրող աղջիկները ուղևորվել են Կիևի կենտրոնական հրապարակ, վանկարկելով`«Եկա, հանվեցի, հաղթեցի»:
13:22 • 19.03.12Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը տետ-ա–տետ հանդիպում են ունեցել. Վիկտոր Սողոմոնյան«Այո, մարտի 15–ին կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,– ասաց նա։ Թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, Սողոմոնյանն արձագանքեց. «Այդ հարցն առանց մեկնաբանությունների»:
13:11 • 19.03.12Ադրբեջանում Coca-Cola-ի գները կփոխվենԱյսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գների փոփոխությունը պայմանավորված է վերջին չորս տարիների ընացքում արտադրանքի` Coca-Cola, Fanta, Sprite PET 1L և PET 2L-ի ինքնարժեքի զգալի ավելացմամբ:
13:08 • 19.03.12Վրացիները ռուսական բեռնանավ են ձերբակալելԴեպքը պատահել է Աջարիայի ափի մոտ` Սարփի շրջանում: Բեռնանավի բոլոր 10 անդամներն էլ ռուս են, գրում է BBC-ն:
