Մաֆիայի հետ կապ ունենալու համար ձերբակալվել են իտալացի պաշտոնյաներ

13:54 • 19.03.12

Իտալիայի ֆինանսական գվարդիան ձերբակալել է 60 մարդու, այդ թվում` 16 հարկային դատավորի, որոնք կասկածվում են մաֆիայի հետ կապեր ունենալու, անօրինական ծագման նյութական միջոցների օգտագործման, կոռուպցիայի, մեքենայությունների ու փաստաթղթերի կեղծման մեջ, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Իրավապահների լայնածավալ օպերացիան անցկացվել է երկրի մի քանի շրջաններում: Ձերբակալվածները կասկածվում են նեապոլիտանական «Կոմոռա» խոշորագույն քրեական կազմակերպության հետ կապերի մեջ:

Բացի այդ, կալանքներ են դրվել Իտալիայի ողջ տարածքում քրեական կազմակերպության ընդհանուր ավելի քան 1 մլրդ եվրո արժողության ընթացիկ հաշիվների, ֆինանսական ակտիվների, ակցիաների, հողատարածքների, շինությունների ու մեքենաների վրա: