Ռուս երիտասարդն ինքնասպան է եղել զինվորական ծանուցագիր ստանալուց հետո

14:10 • 19.03.12

ՌԴ Աբական քաղաքի բնակիչ 20-ամյա Պավել Երոխինը ինքնասպան է եղել, այն բանից հետո, երբ զինկոմիսարիատից բանակ զորակոչվելու ցանուցագիր է ստացել, տեղեկացնում է Life News-ը։

Ոստիկանության ներկայացուցիչնրի հավաստմամբ՝ ծանուցագիրը գտնվել է նրա բաճկոնի գրպանում։

Պավելի եղբայրն ու նրա կինը, որոնք բնակվում էին նրա հետ նույն բնակարանում, նշել են, որ 20-ամյա երիտասարդը հաճախ է բողոքել կյանքից, աշխատանք փնտրել և չի ցանկացել բանակ զորակոչվել։

Նշվում է նաև, որ վերջին շրջանում Պավելը հաճախ է ակնարկել իր ինքնասպանության մասին։