FEMEN-ը ոչ մերկ ակցիա է անցկացրել

13:48 • 19.03.12

Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում անցկացվել է FEMEN շարժման առաջին ակցիան, որի ժամանակ աղջիկները չեն հանվել, գրում է vz.ru-ն:

Հիմնականում վարդագույն հագուստներ կրող աղջիկները ուղևորվել են Կիևի կենտրոնական հրապարակ, վանկարկելով`«Եկա, հանվեցի, հաղթեցի»:

Ակցիայի ժամանակ մի ամբողջ ամբոխ է հավաքված եղել, ովքեր սպասել են ցույցի ավանդական ավարտին: Սակայն շարժման ներկայացուցիչները միայն արհեստականորեն ցուցադրել են մերկանալու սկիզբը, այնուհետ` ցրվել: