Ադրբեջանում Coca-Cola-ի գները կփոխվեն

13:11 • 19.03.12

Coca-Cola Bottler LTD ընկերության ադրբեջանական մասնաճյուղը հայտարարել է իր արտադրանքի գների փոփոխման մասին, հայտնում է Trend գործակալությունը:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գների փոփոխությունը պայմանավորված է վերջին չորս տարիների ընացքում արտադրանքի` Coca-Cola, Fanta, Sprite PET 1L և PET 2L-ի ինքնարժեքի զգալի ավելացմամբ:

«Ապրիլի 16-ից PET 1L փաթեթավորմամբ արտադրանքի վաճառքի գինը կփոխվի 50-60 գյապիկով, իսկ PET 2L փաթեթավորման արտադրանքինը` 80-90 գյապիկով»,- ասված է հաղորդագրության մեջ: Սակայն չի հաղորդվում` գնի փոփոխությունը ենթադրում է իջեցում, թե բարձրացում:

Ադրբեջանում Coca-Cola Bottlers Limited-ի մասնաճյուղը ստեղծվել է 1994 թվականին:  Ցայսօր ընկերության ներդրումն ադրբեջանական տնտեսության մեջ հասել է 100 մլն դոլարի: