Սերժ Սարգսյանն ստորագրել է «Ավիացիայի մասին» փոփոխությունների մասին օրենքը

15:29 • 19.03.12

Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագել է Ազգային ժողովի ընդունած հինգ օրենքներ, այդ թվում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը։

Ըստ նախագական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ մյուս օրենքներն են «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: