Ահաբեկիչները գրոհել են Սոմալիի նախագահական նստավայրը. 5 զոհ
Երեկ գիշերը Սոմալիի նախագահական նստավայրի վրա բացած կրակի հետևանքով առվազն 5 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։
Սոմալիցի ապստամբները հարվածել են նախագահական նստավայրի մերձակայքում գտնվող փախստականներով բնակեցված ճամբարին։ Ճամբարում գտնվել են մի շարք աֆրիկյան ազգությունների փախստականներ։
«Ալ Կաիդա»-ի դաշնակից Ալ Շաբաաբ խմբավորման անդամները հայտարարել են, որ իրենք առնվազն մի քանի տասնյակ ականանետներից են կրակ բացել ճամբարի ուղղությամբ։









