Սարկոզին «բթամիտ» է անվանել մի լրագրողի

14:15 • 19.03.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում առաջիկա նախագահական ընտրություններում, LCI լրատվական հեռուստաալիքի լրագրողին «բթամիտ» է անվանել, երբ վերջինս փորձել է մեկնաբանություն վերցնել նրանից, գրում է The Local-ը:

Լրագրողը փորձել է նախագահից իմանալ` ինչու է արցունքաբեր գազ կիրառվել նախագահական նստավայրը գրոհել ցանկացող մետալուրգների նկատմամբ: Նշենք, որ ArcelorMittal գործարանի զայրացած բանվորները պահանջում են չփակել գործարանը և չթողնել իրենց առանց աշխատանքի:

«Դուք ցանկանում եք խուսափել դրանից, այդպես չէ՞»,- հարցրել է լրագրողը:

«Ինչո՞ւ ես պետք է ուշադրություն դարձնեմ նրա վրա, թե դու ինձ ինչ ես հարցնում: Ի՞նչ ես ուզում դրանով ասել»,- հարցին հարցով է պատասխանել Սարկոզին:

«Չգիտեմ»,- պատասխանել է ասվածից անակնկալի եկած լրագրողը:

«Բթամիտ»,- ասել է նախագահը` հավելելով, որ «նրա ժամանակը սպառվել է», որից հետո հեռացել է: