Կիևն էկոլոգիական աղետի սպառնալիքի առաջ. մամուլ
Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանի Ուժ գետը քիմիական թափոնների արտահոսք է տեղի ունեցել, ինչը կարող է Պրիպյատ գետով հասնել Կիև, այսօր գրել է «Սեգոդնյա» թերթը: Ինչպես հայտնում է vz.ru-ն, շրջանի գործարաններից մեկն Ուժ գետն է թափել ֆորմալդեհիդ և այլ քիմիկատներ: Գետը միանգամից «մահացել» է, այնտեղ սատկել են նույնիսկ գորտերը:
Երկրի ձկնային անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հերթապահություն են իրականացնում այն վայրում, որտեղ Պրիպյատը թափվում է Կիևյան ջրամբարը:
«Մենք անհանգստացած ենք խնդրով: Մեր գլխավոր տեխնոլոգը մոնիթորինգ է իրականացնում: Ուժ գետի ջուրը Կիև կարող է հասնել 40 օրվա ընթացքում: Սակայն մենք արդեն նախապատրաստվել ենք, չնայած, որ չենք կարծում, որ դա սպառնալիք է խմելու ջրին», - ասել է «Կիևջրատար» վարչության պետի խորհրդական Վիկտորիա Յակովլևան:









