Իրադարձային
-ից
-ը
17:44 • 13.03.12«Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» պայմանավորվել ենԿողմերը եկել են համաձայնության, կազմվել է «Արմավիայի» «Արմավիա միջազգային օդանավակայաններին» ունեցած պարտքերի մարման ժամանակացույց:
17:32 • 13.03.12Ամերիկացին իր տունը մեկ պեննիով է վաճառումԱյն ունի 4 ննջասենյակ,2 սանհանգույց, բուխարի, ժամանակակից կահավորմամբ խոհանոց գրանիտե երեսպատմամբ և նոր գորգեր:
17:27 • 13.03.12ԱՄՆ-ը վիզա չի տվել Կնեսետի «ահաբեկիչ պատգամավորին»Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պատգամավորին վիզա չի տվել` պատճառաբանելով, որ նա 1990-ականներին ահաբեկչական խմբավորման անդամ է եղել:
17:18 • 13.03.12ՆԺԿ-ն փորձելու է Հայաստանում փոփոխությունների հասնել փողոցի միջոցովՆԺԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը հանրապետական Մանվել Բադեյանը գնահատելի և ազնիվ քայլ է համարում:
17:11 • 13.03.125-ամյա Քրիստինայի տեսողությունը վերականգնելու համար կանցկացվի բարեգործական համերգԲարեգործական համերգին համաձայնել են մասնակցել մի շարք երգիչ, երգչուհիներ՝ Աննա Արծրունի, Դավիթ Ամալյան, Ասյա Ամալյան, Լեյլա Սարիբեկյան, Մրո, Արուս Գուլանյան և այլոք:
17:08 • 13.03.12Սերժ Սարգսյանի ելույթը պոպուլիստական է. ՆԺԿ ղեկավարԱրամ Կարապետյանը ելույթի մյուս թերությունը համարում է նոր գաղափարների բացակայությունը: Սակայն Բադեյանը որպես նոր գաղափար նշեց մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարը:
17:05 • 13.03.12Հայտնի է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների օրըԵրկրում մեկ տարի առաջ սկսված հակակառավարական ցույցերը վերջին ամիսներին վերաճել են կառավարական զորքի ու Ասադի ռեժիմի հակառակորդների միջև զինված բախումների:
16:51 • 13.03.12Երևանի կիսաքանդ հանրակացարաններում բնակվող 93 երեխա դպրոց չի գնում«Ամենամոտ դպրոցը հանրակացարաններից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Հասկանալի է, որ երեխաներն առանց տրանսպորտի չեն կարող գնալ դպրոց»։
16:42 • 13.03.12Audi-ն 850 մլն դոլարով ցանկանում է գնել մոտոցիկլետ արտադրող Ducati ընկերությունըԸնկերություններն այժմ բանակցային փուլում են։ Գործարքը կարժենա 850 մլն դոլար, որից 800 մլն-ը կօգտագործվի Ducati-ի պարտքերը մարելու համար։
16:41 • 13.03.12Քննարկվել են ՀՀ 2013-2015 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվելիք մակրոտնտեսական ցուցանիշներըՎարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ–ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
16:34 • 13.03.12Իտալացի գյուղապետն արգելել է մահանալԳյուղն ունի 3.700 բնակիչ,սակայն չունի գերեզմանատուն: Գերեզմանատան բացակայության պատճառով էլ գյուղապետ Ջուլիո Չեզարե Ֆավան ընդունել է այս անհեթեթ որոշումը:
16:33 • 13.03.12Հայաստանում ցանկացած ռասիզմ, նացիզմ, ֆաշիզմ կթաղեմ իմ ձեռքերով. Խաչիկ Ասրյանի արձագանքը (տեսանյութ)«Որպես վերջաբան, կոչ եմ անում անտեսանելի մուտիլովշչիկներին` ժողովրդի մեջ հայրենասիրություն քարոզելը երբեք չհամեմատեք ձեր կողմից հորինված և ձեր կողմից շահարկվող ռասիզմի հետ»,– ասել է Ասրյանը։
16:22 • 13.03.1225-ամյա հայաստանցին Տուլայում կեղծ թղթադրամներ էր իրացնումԱյնուհետև երիտասարդը քաղաքի սրճարաններից մեկում կեղծ թղթադրամներից մեկով վճարել է 60 ռուբլիանոց մեկ տուփ ծխախոտի դիմաց, իսկ 40 ռուբլի թեյավճարը ետ վերցրել իրեն:
16:20 • 13.03.12Հայաստանում 12.5 հազ. խ/մ. թափուկ է հատկացվել անտառամերձ տարածքների բնակիչներին«Անտառները թափուկներից ազատելը ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծվում, այլ նաև սոցիալական: Նախկինում ևս թափուկները տրամադրվում էին մարդկանց, բայց գումարի դիմաց»։
16:18 • 13.03.12Ոստիկանները չեն թողնում վրաններ տեղադրել Մաշտոցի այգում. ահազանգում են բնապահպանները«Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն ... Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել»,– մասնավորապես ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
