Ոստիկանները չեն թողնում վրաններ տեղադրել Մաշտոցի այգում. ահազանգում են բնապահպանները

16:18 • 13.03.12

Մաշտոցի այգում պայքարող բնապահպանները քիչ առաջ հաղորդագրություն են տարածել, որով ահազանգում են, որ ոստիկանները խոչնդոտել են իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ և տարածքում վրաններ տեղադրել։ «Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլատվությունը. Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն ...
Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել»,– մասնավորապես ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Բնապահպանները տեղեկացնում են նաև, որ այգին լիքն է ոստիկաններով ու գնալով շատանում են, և խնդրում են բոլորին գալ այգի։ «Ինչքան շատ լինենք, էնքան ավելի լավ... Ձեզ հետ տաք թեյ և սնունդ էլ բերեք եթե կարող եք...»,– նշված է հաղորդագրությւոնում։