ԱՄՆ-ը վիզա չի տվել Կնեսետի «ահաբեկիչ պատգամավորին»
Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը չեղյալ է հայտարարել իսրայելական պատվիրակության այցը Միացյալ նահանգներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը մերժել էր մուտքի արտոնագիր տրամադրել իսրայելցի պատգամավոր Միխեյիլ Բել Արիին:
«Վաշինգտոնի կողմից մի պատգամավորի վիզա չտրամադրելը վիրավորանք է ամբողջ խորհրդարանի համար», - հայտարարել է Ռիվլինը:
Washington post-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պատգամավորին վիզա չի տվել` պատճառաբանելով, որ նա 1990-ականներին ահաբեկչական խմբավորման անդամ է եղել:









