Audi-ն 850 մլն դոլարով ցանկանում է գնել մոտոցիկլետ արտադրող Ducati ընկերությունը

16:42 • 13.03.12

«Աուդի»-ն մտադիր է գնել իտալական մոտոցիկլետ արտադրող «Դուկատի» ընկերությունը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Ընկերություններն այժմ բանակցային փուլում են։ Գործարքը կարժենա 850 մլն դոլար, որից 800 մլն-ը կօգտագործվի Ducati-ի պարտքերը մարելու համար։

«Ֆոլքսվագեն»-ի տնօրենը, որին պատկենում է «Աուդի»-ն, իտալական ընկերության գնման հարցում առաջին անգամ իր շահագրգռությունը դրսևորել է դեռ 2008թ.-ին։