5-ամյա Քրիստինայի տեսողությունը վերականգնելու համար կանցկացվի բարեգործական համերգ

17:11 • 13.03.12

Հինգամյա Քրիստինա Սամսոնյանի տեսողությունը հնարավոր է վերականգնել, սակայն վիրահատության համար գումարներ են անհրաժեշտ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպության նախագահ Գևորգ Կոշկերյանը:

Կազմակերպությունը Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանի հետ միասին անհրաժեշտ գումարը հայթհայելու նպատակով մարտի 19-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում կանցկացնի բարեգործական համերգ:

Համալսարանի տնօերն Արմեն Դանիելյանը նշեց, որ համերգին համաձայնել են մասնակցել մի շարք երգիչ, երգչուհիներ՝ Աննա Արծրունի, Դավիթ Ամալյան, Ասյա Ամալյան, Լեյլա Սարիբեկյան, Մրո, Արուս Գուլանյան և այլոք:
Համերգին մասնակցելու համար մյուս երգիչների բացակայությունը, ըստ նրանց, պայմանավորված է ոչ թե նրանով, որ մերժել են մասնակցել, այլ, քանի որ ուղղակի նրանց չեն դիմել:

Բացի այդ, Գևորգ Կոշկերյանը նշեց, որ այս խնդրով դիմել են նաև մի շարք կազմակերպութոյւնների և անհատների, որպեսզի օգեն։ Այդ նպատակով «Արդշինինվեստբանկում բացվել է հաշվեհամար (2470045332350010) աղջկա մոր՝ Արաքսյա Ավագյանի անունով:

Աղջկա տեսղությունը վերականգնելու համար անհրաժեշտ կատարել ևս 5 վիրահատություն, իսկ ընդհանուր անհրաժեշտ գումարը, ըստ նրա, կազմում է մոտ 10.000 դոլար:

Ասուլիսին հրավիրվել էին նաև Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը և այլ երգիչներ, ովքեր չէին ներկայացել, նկարահանման լինելու պատճառով: Սակայն ներկաները հավատացրեցին, որ դա չի նշանակում, թե նրանք հրաժարվել են մասնակցել համերգին:

«Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպությունը հիմանակնում զբաղվում է կալանավայրից դուրս եկածների խնդիրներով, որոնք 1000-ից ավելի ընտանքիներ են և ապրում են ծայրահեղ վատ վիճակում: