25-ամյա հայաստանցին Տուլայում կեղծ թղթադրամներ էր իրացնում
Հայաստանի 25-ամյա քաղաքացի Ռաֆիկ Ղալիկյանը Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում մեղադրվում է կեղծ թղթադրամների իրացման մեջ: Ինչպես հաղորդում է «Տուլայի լրատվական ծառայություն»-ը, հետաքննության վարկածով` հայ երիտասարդը ձեռք է բերել 22 հատ 100- ռուբլիանոց թղթադրամ, բոլորը` 1997 թվականի նմուշ:
Այնուհետ Ռաֆիկը քաղաքի սրճարաններից մեկում կեղծ թղթադրամներից մեկով վճարել է 60 ռուբլիանոց մեկ տուփ ծխախոտի դիմաց, իսկ 40 ռուբլի թեյավճարը ետ վերցրել իրեն, ինչի արդյունքում էլ բռնվել է:
Ռաֆիկ Ղալիկյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է: Այժմ նա կկանգնի դատարանի առաջ:









