Հայաստանում 12.5 հազ. խ/մ. թափուկ է հատկացվել անտառամերձ տարածքների բնակիչներին

16:20 • 13.03.12

Անցած տարվա նոյեմբերից մինչ օրս մերձանտառային հատվածներում բնակվողները ստացել են 12.5 հազ. մետր խոր. Թափուկ, այս տվյալն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

«Անտառները թափուկներից ազատելը ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծվում, այլ նաև սոցիալական: Նախկինում ևս թափուկները տրամադրվում էին մարդկանց, բայց գումարի դիմաց»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2010թ-ի նոյեմբերին կառավարությունը որոշում էր ընդունել անտառային տարածքների թափուկները անվճար տրամադրել դրանք ցանկացողներին:

Ռուբեն Պետրոսյանն նաև ասաց, որ գյուղացիները իրենք են գալիս հավաքում և տանում թափուկները: Յուրաքանչյուրը իրավունք ունի վերցելու 8 խորանարդ մետր թափուկ:

Իսկ թե ընդհանուր առմամբ քանի մարդ է օգտվել անտառածածկ տարածքների թափուկից,  Ռուբեն Պետրոսյանն այս մասին չուներ որևէ տվյալ: