Իտալացի գյուղապետն արգելել է մահանալ

16:34 • 13.03.12

Նեապոլից 50կմ հեռավորության վրա գտնվող Ֆալչիանո դել Մասիկո գյուղում «արգելվել է» մահանալ, գրում է the Guardian-ը:

Գյուղն ունի 3.700 բնակիչ,սակայն չունի գերեզմանատուն: Գերեզմանատան բացակայության պատճառով էլ գյուղապետ Ջուլիո Չեզարե Ֆավան ընդունել է այս անհեթեթ որոշումը:

Գյուղապետի պնդմամբ, որոշումն ուրախությամբ է ընդունվել բնակիչների կողմից, սակայն 2 տարեց գյուղացի «չեն ենթարկվել» օրենքին և մահացել են: