Ամերիկացին իր տունը մեկ պեննիով է վաճառում
Ամերիկացի Թոդ Թելբոթը Արիզոնայում գտնվող 125 հազար դոլլար արժողությամբ իր տունն աճուրդի է հանել նախնական 1 պեննի արժողությամբ, գրում է Daily Mail-ը:
Թելբոթը տունը գնել է հունվարին 80 հազար դոլարով և ևս 20հազար դոլլար է ծախսել այն ձևափոխելու համար: 1.749 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տունն ամբողջովին ձևափոխված է: Այն ունի 4 ննջասենյակ,2 սանհանգույց, բուխարի, ժամանակակից կահավորմամբ խոհանոց գրանիտե երեսպատմամբ և նոր գորգեր:
Թելբոթն ականկալում է տունը վաճառել առնվազն 5 հազար դոլլարով: Նա վստահ է,որ գործարքն ուղղակի ցնցող է լինելու:









