Հայտնի է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների օրը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել մայիսի 7-ը. հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական խորհրդարանի կայքը:
Երկրում մեկ տարի առաջ սկսված հակակառավարական ցույցերը վերջին ամիսներին վերաճել են կառավարական զորքի ու Ասադի ռեժիմի հակառակորդների միջև զինված բախումների: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալների, զոհվել է 8.000 մարդ:
Ընդդիմությունը պահանջում է Ասադի հրաժարականը և խորհրդարանական ընտրությունների ժողովրդավար անցկացում:









