Իրադարձային
-ից
-ը
17:21 • 05.03.12Սիրիայում 13 ֆրանսիացի սպա է ձերբակալվելՊաշտոնական Փարիզը դեռ չի հաստատում այս լուրը: Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ իրենք նման որևէ տեղեկութուն չունեն:
17:20 • 05.03.12Նա արդեն վաղուց «հատակին է». Վիկտոր Սողոմոնյանը արձագանքել է Տեր–Պետրոսյանի՝ Քոչարյանին ուղղված որակմանը«ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին», - ասել է նա:
17:19 • 05.03.12Ուիթնի Հյուսթոնի դուստրը կստանա 1.6 մլրդ դոլար ժառանգություն«Յուրաքանչյուր դեռահասի համար մեծ փողերը տհաճություններ են բերում, իսկ նրա համար առավել ևս դրանք կարող են կործանարար լինել», - ասել է Հյուսթոնի ընտանիքի մտերիմ ընկերը:
17:08 • 05.03.12Բժիշկները փրկել են քաղցկեղով հիվանդ շան կյանքըՎիրահատության ընթացքում օգտագործված նոր դեղահաբն ապացուցել է, որ հնարավոր է առնվազն 60%-ով կանխել քաղցկեցով հիվանդ բջիջների տարածումը:
17:02 • 05.03.12Երկրաշարժ Հայաստանում. էպիկենտրոնը՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԵրկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
17:00 • 05.03.12Պուտինը հանդիպել իր նախկին մրցակիցներին. բացակայել է միայն Զյուգանովը«Ժուկովկա-2» առողջարանային համալիրում կայացած հանդիպմանը չի մասնակցել միայն ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:
16:57 • 05.03.12Հնդկաստանում կառուցվելու է աշխարհի ամենամեծ հինդուիստական տաճարը70 մետրանոց հինգհարկանի տաճարի կառուցապատման աշխատանքների համար կծախսվի մոտ 1 մլրդ ռուպի. հողատարածքն արդեն գնված է: Տաճարը կկոչվի Վարիատ Անգկոր Վատ Ռամ Մանդիր:
16:42 • 05.03.12«Կոնվերս բանկի» 5 ավանդատուներ շահել են ոսկե ձուլակտորներ«Երևան» ժամկետային ավանդի խաղարկության արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահել են 5 գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ:
16:39 • 05.03.12ՀՀ քաղաքական ուժերը շտապում են շնորհավորել Վլադիմիր ՊուտինինՌուսաստանի վարչապետին արդեն հասցրել են շնորհավորել «Բարգավաճ Հայաստան» և «Ազգային միաբանություն» կուսակցությունները։
16:37 • 05.03.12Ամերիկյան քաղաքը նյույորքյան բնակարանի գնով է վաճառվումՔաղաքապետի հավաստմամբ` իր առաջարկած գինը շատ մատչելի է, քանի, որ այդ գումարով հնարավոր է թերևս գնել ընդամենը մեկ միջին չափի բնակարան Նյու Յորքում:
16:29 • 05.03.12Հունվարին պետբյուջեի եկամուտներն աճել են 3 տոկոսովԾախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.7%-ի կամ 260 մլն դրամի աճ:
16:21 • 05.03.12Ապրիլի 2-ը «Ընթացիկ» տեսակի (տարեկան) անհատական հաշվետվությունները ներկայացնելու վերջնաժամկետն է. ՍԱՊԾՍոցիալական ապահովության պետական ծառայությունը նաև տեղեկացնում է, որ առավել մանրամասն տեղեկատվության համար գործում է թեժ գիծ` 114 կարճ հեռախոսահամարով։
16:19 • 05.03.12Գալուստ Սահակյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետԴեսպանի խնդրանքով Գալուստ Սահակյանն անդրադարձել է Հայաստանի 4-րֆ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքների հիմնական ուղղություններին:
16:14 • 05.03.12Հնդկաստանն արգելել է բամբակի արտահանումըԲամբակի արտահանման ծավալներն անցած տարում գերազանցել են իշխանությունների սպասումները: Երկիրը մեկ տարում արտահանել է 8.5 մլն տուկ բամբակ այն դեպքում, երբ այդ ցուցանիշը պետք է կազմեր 8.4 մլն տուկ:
16:13 • 05.03.12Վազգեն Սարգսյանի ծնողները ներկա են գտնվել ՊՆ–ում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը (լուսանկարներ)«Նա պատմության ու ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա ամեն ինչ ասող, ամեն ինչ բնութագրող ու գնահատող մի քանի բառով՝ Հայաստանի և Արցախի Ազգային Հերոս…»,– ասել է Սեյրան Օհանյանը։
