Ուիթնի Հյուսթոնի դուստրը կստանա 1.6 մլրդ դոլար ժառանգություն

17:19 • 05.03.12

Լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվանից օրեր անց, նրա ընտանիքում վիճաբանություն է սկսվել: Lifenews.ru-ի համաձայն` երգչուհու հարազատները փորձում են զրկել նրա դստերը` Բոբի Քրիստինա Բրաունին, 1.6 մլրդ դոլար ժառանգությունից (Հյուսթոնի և Բոբի Բրաունի 19-ամյա աղջիկը երգչուհու միակ ժառանգորդն է):

Նրանք լրջորեն անհանգստացած են, որ աղջկան նման աստղաբաշխական գումարը կարող է կործանել և մտադիր են սահմանափակել դրան հասանելիությունը: Հարազատները կարծում են, որ «ծանր դեռահաս» համարվող Բոբին դրանք կծախսի ալկոհոլ ու թմրանյութեր գնելու վրա:

Ամուսնական պայմանագրի պահանջների համաձայն` երգչուհու նախկին ամուսինը, ում, ի դեպ, շատերը մեղադրում են կնոջ մահվան մեջ, չի ստանա և ոչ մի ցենտ:

«Յուրաքանչյուր դեռահասի համար մեծ փողերը տհաճություններ են բերում, իսկ նրա համար առավել ևս դրանք կարող են կործանարար լինել», - ասել է Հյուսթոնի ընտանիքի մտերիմ ընկերը:

Երգչուհու դին փետրվարի 11-ին հայտնաբերվել էր Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցային համարներից մեկի լոգարանում: