Իրադարձային
-ից
-ը
10:58 • 06.03.12Էրդողանին երկու տարվա կյանք է մնացել. StratforԵրկրորդ վիրահատությունից հետո արդեն, բժիշկը հայտնել է, որ արդյունքները մխիթարիչ չեն և Էրդողանին տեղեկացրել է, որ իրեն երկու տարվա կյանք է մնացել:
10:57 • 06.03.12Էդոն և Սուրոն ծեծել էին բենզալիցքավորողին և հեռացել առանց վճարելուՄեկ օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունը կատարողներին և նրանց բերման ենթարկել բաժին:
10:51 • 06.03.12Femen-ի ակտիվիստուհին ուղիղ եթերում կռվել է ուկրաինացի պատգամավորի հետ (տեսանյութ)Աղջիկը հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է լքել տաղավարը, քանի որ նրանք արատավորում են Ուկրաինան, ինչից հետո հարձակվել է պատգամավոր Կոլեսնիչենկոյի վրա:
10:42 • 06.03.12Լոռու մարզում 15 համայնք մնացել էր առանց էլեկտրաէներգիայի«Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, և ժամը 16:55-ի դրությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
10:42 • 06.03.12Ռուսաստանը Չինաստանին կվաճառի 48 հատ «ՍՈւ-35» կործանիչներ. մամուլԱյս հարցում Մոսկվան մեկ սկզբունքային հարց է առաջ քաշել` Պեկինը պետք է հրաժարվի ռուսական ինքնաթիռների պատճենման պրակտիկայից: «Սա իսկապես կարևոր պայման է»,- ասել է աղբյուրը:
10:41 • 06.03.12«Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարում. պատճառը կրկին ««Զվարթնոցի» գներն» ենԻ պատասխան հարցի, թե այս պահին «Զվարթնոցում» չվերթները դադարեցվա՞ծ են և ինչ տրամադրություններ կան ուղևորների մոտ, «Զվարթնոցի» մամուլի քարտուղարը պատասխանեց, որ իրենք որևէ չվերթ չեն հետաձգել:
10:38 • 06.03.12Մոսկովյան 28 շենքում հայտնաբերել են 82-ամյա տղամարդու մարմինըՄարտի 5-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան 28 շենքի 158-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին։
10:33 • 06.03.12Եգիպտացի պատգամավորին կուսակցությունից հեռացրել են պլաստիկ վիրահատության համարՎիրահատությունից հետո պատգամավորը որոշել էր թաքցնել գործընկերներից, որ նա պլաստիկ վիրահատության է դիմել: Այդ իսկ պատճառով հորինել է, իբր հարձակվել են նրա վրա և կոտրել քիթը:
10:12 • 06.03.12Բեռլինն արձագանքել է Լուկաշենկոյի` երկրի ԱԳ նախարարին «երկնագույն» որակելունԼուկաշենկոն հայտարարել էր, որ «ավելի լավ է լինել դիկտատոր, քան երկնագույն»` նկատի ունենալով Գերմանիայի ԱԳ նախարարին: «Նա, չես հասկանում վարդագույն է, թե երկնագույն»,- ասել էր նա:
09:53 • 06.03.12Ռուսական ընդդիմությունը հրաժարվել է հանրահավաքներից«Քաղաքապետարանը չհամաձայնեց թույլատրել մեզ հանրահավաք անցկացնել Արբատի հրապարակում` առաջարկելով այլ տարբերակներ, որոնք էլ մեզ չգոհացրեցին»,- ասել է ակցիաների կազմակերպիչներից Սերգեյ Ուդալցովը:
09:51 • 06.03.12Եղեռնից փրկված Աստղիկ Ալեմյանը տոնում է իր 102-րդ տարեդարձը (տեսանյութ)Աստղիկ Ալեմիանը մինչ օրս հիշում է ցեղասպանության ժամանակ վերպրած դառը հիշողությունները, ամեն անգամ այդ մասին խոսելիս, կնոջ աչքերում արցունքներ են հայտնվում և նա նախընտրում է չանդրադառնալ այդ թեմային։
08:39 • 06.03.12Ուժեղ փոթորիկը 65 մարդու կյանք է խլել ՄադագասկարումԱռավել տուժել են կղզու արևելյան հատվածները, որտեղ քամու արագությունը հասել է մինչև 200կմ/ժ։ Փոթորկի հետևանքով ավելի քան 70 հազ մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։
08:36 • 06.03.12ԱՄՆ պետդեպարտամենտը հիացա՞ծ է ՌԴ նախագահական ընտրություններովԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պատրաստակամ է աշխատել` բացահայտ առաջատար, և քաղաքացիների ճնշող մեծամասնության ձայնով ընտրված Վլադիմիր Պուտինի հետ:
23:58 • 05.03.12Մոսկվայում ընդդիմադիր առաջնորդների են ձերբակալելՑույցի ուժային ցրման ընթացքում ձերբակալվել են ընդդիմադիր առաջնորդներ Սերգեյ Ուդալցովը և Ալեքսեյ Նավալնին: Ձերբակալվածների թվում են նաև Իլյա Յաշինը, լրագրող Իլյա Բարաբանովը և Դանիլա Լինդելեն:
23:45 • 05.03.12Պետերբուրգում ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենումՔաղաքային ոստիկանության տվյալներով, արգելված բողոքի ակցիաների ընթացքում մոտ 70 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածներին ավտոբուսներով են տանում, իսկ ակցիայի մնացած մասնակիցները նրանց ծափերով են աջակցում:
