Femen-ի ակտիվիստուհին ուղիղ եթերում կռվել է ուկրաինացի պատգամավորի հետ (տեսանյութ)

10:51 • 06.03.12

Ուկրաինայի պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն և Ֆեմեն շարժման առաջնորդներից Ալեքսանդրա Շեվչենկոն վիճաբանել են ուղիղ եթերում, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա» կայքը:

Վեճը տեղի է ունեցել «Շուստեր Live» հաղորդման վերջում, երբ հեռուստահաղորդավար Սավիկ Շուստերը խոսքը փոխանցել է Ալեքսանդրային: Աղջիկը հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է լքեն տաղավարը, քանի որ նրանք արատավորում են Ուկրաինան, ինչից հետո հարձակվել է պատգամավոր Կոլեսնիչենկոյի վրա:

Վերջինս էլ, ի պատասխան վիրավորանքներին, շարժման առաջնորդին անվանել է «մարմնավաճառ» և «հարբած պառավ»:

Մի քանի րոպեից անվտանգության աշխատակիցները Ալեքսանդրային դուրս են հանել տաղավարից: