Մոսկովյան 28 շենքում հայտնաբերել են 82-ամյա տղամարդու մարմինը

10:38 • 06.03.12

Մարտի 5-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան 28 շենքի 158-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Բացելով բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են 1930թ. ծնված Վիկտոր Սիմոնյանի դին: