Էդոն և Սուրոն ծեծել էին բենզալիցքավորողին և հեռացել առանց վճարելու

10:57 • 06.03.12

Մարտի 5-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս էր զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել:

Ըստ ոստիկանության հաղարոդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.45-ին, ոմն Էդո և Սուրո լիցքավորման կայանում ծեծի են ենթարկել լիցքավորողին ու առանց վճարելու և սառնարանից վերցնելով «Ֆանտայի» 4 հյութ՝ դիմել փախուստի:
Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունը կատարողներին և նրանց բերման ենթարկել բաժին:
Կատարվում է քննություն: