«Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարում. պատճառը կրկին ««Զվարթնոցի» գներն» են
«Արմավիա» ազգային փոխադրող ավիաընկերությունը այսօրվանից հայտարարում է անժամկետ գործադուլ, մինչև որ «Զվարթնոց» օդակայանը սպասարկումը իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չիջեցնի սպասարկման սակագները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Հարցին, թե հատկապես որ սակագների մասին է խոսքը, Նանա Ավետիսովան ասաց, որ դա վերաբերում է ուղևորների, ինքնաթիռների և մյուս սպասարկման սակագներին:
Հիշեցնենք, որ տարբեր փորձագետների գնահատմամամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդակայանն աշխարհի ամենաթանկ օդակայաններից է:
Հարցին, թե ավիաընկերությունը վնասնի վերաբերյալ հաշվարկներ ունի՞, Նանա Ավետիսովան չպատասխանեց:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերություն մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի հետ կապված քիչ հետո կտարածի հայտարարություն: Ւսկ այս պահին Գ. Աբրահամյանը միայն տեղեկացրեց, որ ազգային ավիափոխադրողը «Զվարթնոցին» պաշտոնապես գործադուլի և իր պահանջների մասին չի զգուշացրել:
«Միայն ուղևորներին են ինչ-որ բան ասել»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Ի պատասխան հարցի, թե այս պահին «Զվարթնոցում» չվերթները դադարեցվա՞ծ են և ինչ տրամադրություններ կան ուղևորների մոտ, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ իրենք որևէ չվերթ չեն հետաձգել:









