Ուժեղ փոթորիկը 65 մարդու կյանք է խլել Մադագասկարում

08:39 • 06.03.12

Մադագասկարում մոլեգնած «Իրինա» փոթորիկն առնվազն 65 մարդու մահվան պատճառ է դարձել տեղեկացնում է Agence France Presse-ը։

Առավել տուժել են կղզու արևելյան հատվածները, որտեղ քամու արագությունը հասել է մինչև 200կմ/ժ։ Փոթորկի հետևանքով ավելի քան 70 հազ մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։

«Իրինան» հարվածել է նաև Աֆրիկա մայրցամաքին։ Մասնավորապես՝ Մոզամբիկում և ՀԱՀ-ում զոհեր են եղել։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 22-ի մեկ այլ հզոր փոթորիկ էր մոլեգնել Մադագասկարում։ Այդ ժամանակ զոհվել էր 35 մարդ։