Լոռու մարզում 15 համայնք մնացել էր առանց էլեկտրաէներգիայի
Մարտի 5-ին, ժամը 13:00-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղից տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, որի պատճառով հոսանքազրկվել է 15 համայնք։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ հոսանքազրկված համայնքներ են Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Խնկոյան, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Կաթնաջուր, Սարահարթ, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Սարալանջ, Լեռնավան գյուղերը և Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասը:
«Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, և ժամը 16:55-ի դրությամբ հոսանքազրկված գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է:









