Եգիպտացի պատգամավորին կուսակցությունից հեռացրել են պլաստիկ վիրահատության համար
Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Անվար Բալկիմին հեռացվել է իսլամական «Նուր» կուսակցությունից, երբ պարզվել է, որ նա քթի վիրահատություն է կատարել, տեղեկացնում է եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականը: Բացի այդ, կուսակցությունը Ժաղովրդական ժաղովի խոսնակին նամակ է ուղարկել` պատգամավորին խորհրդարանի անձնակազմից հեռացնելու համար:
Պարզվում է Բալկիմին, ցանկանալով փոխել քթի ձևը, ոչ միայն կասկածելի արաք է գործել, այլև ստել է, նշվում է պարբերականում:
Վիրահատությունից հետո պատգամավորը որոշել էր թաքցնել գործընկերներից, որ նա պլաստիկ վիրահատության է դիմել: Այդ իսկ պատճառով հորինել է, իբր հարձակվել են նրա վրա և կոտրել քիթը: Սակայն հիվանդանոցում պարզվել է, որ ոչ մի կոտրվածք էլ չի եղել:
«Նուր» կուսակցությունը պահպանողական կուսակցություն է և չէր կարող թույլարտրել, որ իր անդամներից մեկը պլաստիկ վիրահատության դիմեր:









