Պետերբուրգում ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում

23:45 • 05.03.12

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում «Հանուն արդար ընտրությունների» չարտոնված ակցիայի մասնակիցների զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, հաղորդում է BBC-ն, հղում կատարելով անցիայի ակտիվիստներին:

«Ռուսաստանի համաժողովրդական միության» փոխնախագահ Իվան Միրոնովի խոսքով՝ ոստիկանությունը ձերբակալություններն իրականացնում է «հնարավորինս շատ և ցուցադրաբար դաժան ձևով», ձերբակալվածներին բառացիորեն քաշ են տալիս ցեխոտ ասֆալտի վրայով: 

Քաղաքային ոստիկանության տվյալներով, արգելված բողոքի ակցիաների ընթացքում մոտ 70 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալվածներին ոստիկանական ավտոբուսներով են տանում, իսկ ակցիայի մնացած մասնակիցները ձերբակալվածներին ծափերով են աջակցում: