Իրադարձային
-ից
-ը
22:33 • 05.03.12Շրիլանկացին փորձել է գերազանցել կենդանի թաղված մնալու ռեկորդը, սակայն մահացել էՇրի Լանկայից 24-ամյա զինվորականը մահացել է` փորձելով գերազանցել ողջ-ողջ թաղված մնալու համաշխարհային ռեկորդը:
22:21 • 05.03.12Ռուսաստանում թմրավաճառները հաշիշով կոնֆետները վաճառել են սուշի-բարերումԻրավապահները «հաշիշային հետք» են հայտնաբերել Մայկոպի 2 սուշի-բարերում, ուր որպես արևելյան դեսերտ առաջարկվում էր «պլյուշկի» «կոնֆետները»` գրամը 700 ռուբլի գնով:
22:00 • 05.03.12Մոսկվայի Պուշկինի հրապարակում ձերբակալություններ են սկսվել (տեսանյութ)Ուդալցովի հետ հրապարակում են մնացել մոտ 1000 մարդ, այդ թվում Իլյա Յաշինը և Ալեքսեյ Նավալնին: Ամբոխը սկսել է վանկարկել. «12 տարի – շնորհակալ ենք, ոչ», «Մենք չենք հեռանա»:
21:22 • 05.03.12Իրանում մահվան դատապարտված ամերիկացու դատավճիռը չեղյալ է համարվել28-ամյա Հեկմաթին Իրանում ձերբակալվել էր 2011թ. օգոստոսին: Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց նրա ինքնախոստովանական ցուցմունքները`որտեղ նա հայտարարում էր, թե ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է:
20:50 • 05.03.12ԱՄՆ գիտնականները կարողացել են կանգնեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացումըԳիտնականների ստեղծած «պինցետը» ոչ միայն խոչընդոտում է ալֆա-սինուկլեյինի գոյացմանը, այլ նաև չեզոքացնում է այդ սպիտակուցի թունավոր ազդեցությունը, առանց ուղեղի աշխատանքին վնասելու:
19:53 • 05.03.12Կալինգրադի սննդի ձեռնարկություններից մեկում աշխատող հայը մահացել է «արտադրական տրավմայի» հետևանքովՌուսաստանի Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքում գտնվող սննդի արդյունաբերության ձեռնարկությունների մեկի տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
19:38 • 05.03.12Ֆրանսիայում մտահոգված են երեխաների չափազանց սեքսուալացմամբԶեկույցի հեղինակն առաջարկում է այդ երևույթի դեմ պայքարի մի շարք միջոցներ, այդ թվում` արգելել երեխաներին ամսագրերում և այլուր «սեքսուալ դիրքերով» լուսանկարվել:
18:47 • 05.03.12Աշոտ Եղիազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելՌուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ մոտ 6 մլրդ ռուբլու խարդախության փաստի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել:
18:41 • 05.03.12«Հակամիջուկային» ցույց ՍտամբուլումԱկցիայի մասնակիցները «արհեստական» գերեզմանաքարերով հավաքվել են Սուլթան Ահմեդի հարակից հրապարակում` փորձելով ցույց տալ, որ ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում շատերը կզոհվեն:
18:33 • 05.03.12Մըքքեյնը մեկնաբանել է Պուտինի արցունքները«Հարգելի Վլադ, անակնկալ, անակնկալ: Դու հաղթել ես: Ռուս ազգը նույնպես արտասվում է»,- գրել է Մըքքեյնը:
18:18 • 05.03.12Հրազդանի բնակիչը դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ 33,5 մլն դրամի ոսկեղեն հափշտակելու համարԳործով անցնող նրա մյուս հանցակիցները՝ Վ. Հովհաննիսյանը, Ա. Հեպոյանը, Հ. Թորոսյանը հետախուզման մեջ են, իսկ Կ. Թոռչյանը մահացել է ՌԴ-ում:
18:16 • 05.03.12Վթարային վայրէջք Պետերբուրգի օդանավակայանումԻնքնաթիռի հրամանատարի հավաստմամբ` իրենք բարեհաջող վայրէջք են կատարել: Ինքնաթիռում գտնվող 51 ուղևորներց և 6 անձնակազմի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
18:16 • 05.03.12Շուրջ 900 պատանի երկրապահներ երդվեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրըԵԿՄ վարչության անդամները և նրա նախագահը ծաղիկներ դրեցին ԵԿՄ շենքի առջև կանգնեցված Վազգեն Սարգսյանի կիսնադրու առաջ, ապա ուղևորվեցին Վազգեն Սարգսյանի հայրական տուն։
17:59 • 05.03.12Ամստերդամ-Փարիզ գնացքում «պատանդ» է մնացել 480 մարդ«Շարժիչը շարքից դուրս է եկել մեխանիկական խնդիրների պատճառով և այրվել», - պարզաբանել են ընկերությունից` հավելելով, որ գնացքին վնասի չափը շատ քիչ է:
17:49 • 05.03.12Հունաստանում 2 հազ. տոննա տարողությամբ տանկեր է խորտակվելԱյս պահի դրությամբ վթարի վայրում նավթի արտահոսք չի նկատվում: Հայտնի է, որ վթարի ենթարկված տանկերն ուղևորվում էր Էլֆեսինայի նավթավերամշակման կոմբինատ:
