Կալինգրադի սննդի ձեռնարկություններից մեկում աշխատող հայը մահացել է «արտադրական տրավմայի» հետևանքով

19:53 • 05.03.12

Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքում գտնվող սննդի արդյունաբերության ձեռնարկությունների մեկի տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է ռուսական Rg.ru կայքը, ձեռնարկության տեխնիկական հարցերով տնօրենը մեղադրվում է աշխատանքի անվտանգության պայմանները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է ազգությամբ հայ 27-ամյա բանվորի մահվանը:

Կայքն ընդգծում է, որ ձեռնարկությունն զբաղվում է ջեմի և շոկոլադե ջնարակի արտադրությամբ:

Շոգեկաթսայից (որում եփվում էր ջեմը) արտանետում էր տեղի ունեցել, ինչ հետևանքով դրա կողքին գտնվող 27-ամյա հայ բանվորն այրվածքներ էր ստացել ու մի քանի որ անց հիվանդանոցում մահացել:

Քննչական մարմինների վարկածով` ձեռնարկությունում այնպիսի սարքավորումներ են շահագործվել, որոնք իրենց որակով չէին համապատասխանում անվտանգության պահանջներին: