Ռուսաստանում թմրավաճառները հաշիշով կոնֆետները վաճառել են սուշի-բարերում

22:21 • 05.03.12

Ռուսաստանի իրավապահները, հանցագործության կատարման պահին ձերբակալել են Մայկոպի երկու սուշի-բարերում կոնֆետների տեսքով հաշիշ վաճառող կասկածյալներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Քննության վարկածով, թմրավաճառները հաշիշը փաթեթավորել են կոնֆետների տեսքով: 2011թ. իրավապահները «հաշիշային հետք» են հայտնաբերել Մայկոպի 2 սուշի-բարերում, ուր որպես արևելյան աղանդեր առաջարկվում էր «պլյուշկի» «կոնֆետները»` գրամը 700 ռուբլի գնով: 

Խմբավորմանը ավելի քան 2 ամիս թմրաոստիկանությունը հետևել է: «Հինգ օղակից բաղկացած միջնորդների շղթան ոստիկաններին դուրս է բերել աղբյուրի վրա: «Պլյուշկի» թմրանյութերի վաճառքի սկզբնաղբյուրը` 1989թ. ծնված մայկոպաբնակ հեռակա-ուսանողն էր»,- հաղորդել են իրավապահները:

Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 300 գրամ հաշիշ, պատրաստի «պլյուշկի» «կոնֆետներ» և արտադրությանն անհրաժեշտ այլ պարագաներ: