Շրիլանկացին փորձել է գերազանցել կենդանի թաղված մնալու ռեկորդը, սակայն մահացել է

22:33 • 05.03.12

Շրի Լանկայից 24-ամյա զինվորական Ջաանակա Կումարա Բասնայակեն մահացել է` փորձելով գերազանցել ողջ-ողջ թաղված մնալու համաշխարհային ռեկորդը: Այս մասին հաղորդում է Al-Araviya-ն` վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

Քաղաքացիական պաշտպանության ուժերի զինվորը ցանկացել է, որպեսզի իրեն ողջ-ողջ թաղեն 7 ժամով, բայց նրան հանել են թաղելուց 6,5 ժամ անց` այն բանից հետո, երբ նրա մայրը խուճապ է բարձրացրել:

Զինվորականին «թաղել» են նրա իսկ հարազատներն ու ընկերները: Փորվել է 2,1 մետր խորությամբ փոս, որը Բասնայակեի այնտեղ տեղավորվելուց հետո ծածկվել է տախտակներով, իսկ վրայից հող լցվել:

Երբ զինվորին հանել են, նա անգիտակից է եղել, իսկ հիվանդանոցում արդեն մահացել է։ 

Բասնայակեն նամակ է թողել, որում խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր մահվան համար, եթե հանկարծ իրեն չհաջողվի ողջ մնալ: