Ամստերդամ-Փարիզ գնացքում «պատանդ» է մնացել 480 մարդ

17:59 • 05.03.12

Ամստերդամ- Փարիզ գնացքը, որում գտնվել է նվազագույնը 480 մարդ, ստիպված է եղել կանգնել` շարժիչում բռնկված հրդեհի պատճառով: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, ծխից տուժել է միայն մեքենավարը, ով հոսպիտալացվել է: Գնացքի օպերատոր SNCF ընկերության տվյալներով` այլ տուժածներ չկան:

«Շարժիչը շարքից դուրս է եկել մեխանիկական խնդիրների պատճառով և այրվել», - պարզաբանել են ընկերությունից` հավելելով, որ գնացքին վնասի չափը շատ քիչ է:

Գնացքը քարշակում են ֆրասիական Արաս քաղաք, որտեղից մարդկանց խոստացել են Փարիզ հասցնել այլ տրանպորտային միջոցներով:

Այս կապակցությամբ, Եվրոպայի հյուսիս-արևմուտքում շատ գնացքներ շարժվում են 20-30 րոպե ուշացմամբ: