Հունաստանում 2 հազ. տոննա տարողությամբ տանկեր է խորտակվել

17:49 • 05.03.12

Հունական Էլֆեսինա նավահանգստի մերձակայքում տանկեր է խորտակվել: Տանկերում 2 հազ տոննա նավթ է եղել: Զոհվել է նավի կապիտանը, անձնակազմի մյուս 10 անդամներին հաջողվել է փրկել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Փորձագետների հավաստմամբ` վթարի պատճառ կարող էին հանդիսանալ ավելի վաղ խորտակված նավի բեկորները:

Այս պահի դրությամբ վթարի վայրում նավթի արտահոսք չի նկատվում: Հայտնի է, որ վթարի ենթարկված տանկերն ուղևորվում էր Էլֆեսինայի նավթավերամշակման կոմբինատ: