ԱՄՆ գիտնականները կարողացել են կանգնեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացումը
ԱՄՆ-ի Կալիֆորնիական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Ջեֆ Բրոնշտեյնը և (Jeff Bronstein) իր գործընկերները նոր միացություն են ստեղծել, որը կարող է «մոլեկուլային պինցետի» դեր կատարել:
Այն, որոշակի հատվածներում, կլանում է ալֆա-սինուկլեյինի սպիտակուցի մոլեկուլները և դադարեցնում դրանց միմյանց հետ միացությունը, հաղորդում է MedicalXpress-ը:
Ալֆա-սինուկլեյինը համարվում է Պարկինսոնիզմի առաջացման հիմնական պատճառներից մեկը: Հիվանդության դեպքում, դրա կառուցվածքը փոխվում է, դառնում է ամորֆ և չհամակարգված, ինչը և հանգեցնում է սպիտակուցային գոյացությունների առաջացման և կենտրոնական նյարդային համակարգի նեյրոնների քայքայման:
Կալիֆորնիական համալսարանի գիտնականների ստեղծած «պինցետը» ոչ միայն խոչընդոտում է ալֆա-սինուկլեյինի գոյացմանը, այլ նաև չեզոքացնում է այդ սպիտակուցի թունավոր ազդեցությունը: Բացի այդ, այն գլխուղեղի նորմալ աշխատանքի վրա բացասական ազդեցություն չի թողնում:
Մոլեկուլյար «պինցետը» իրենից ներկայացնում է ոչ պարբերական մոլեկուլ, որը երկու վերջավորություն` «ձեռք» ունի: Դրանցով` ոչ կովալենտային կապերով այլ մոլեկուլներ է կարողանում բռնել:
Ալֆա-սինուկլեյինի մոլեկուլ պինցետը կոչվում է CLR01 և С տառի տեսք ունի և բազմաթիվ փորձարկումներ է անցել։ մասնավորապես, տրանսգենային` Պարկինսոնի հիվանդության մոդել ծառայած դանիո ակվարիումային ձկների վրա և արդյունքները այնքան ոգևորող են, որ գիտնականները նոր փորձարկումներ են սկսել:
Ներկայում ուսումնասիրություններ են ընթանում Պարկինսոնի հիվանդության մոդել ծառայող մկների վրա: Հաջորդ փուլում նախատեսվում է մարդկանց հետ կապված փորձերը:










