«Հակամիջուկային» ցույց Ստամբուլում
Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ Մերսին քաղաքի մոտակա Աքքույու վայրում կառուցվելիք ատոմակայանի: Ակցիայի մասնակիցները «արհեստական» գերեզմանաքարերով հավաքվել են Սուլթան Ահմեդի հարակից հրապարակում` փորձելով ցույց տալ, որ ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում շատերը կզոհվեն:
Ակցիայի նախաձեռնողներից Ջենք Լեվին, հայտարարել է, թե կառավարությունը պետք է դաս քաղեր անցյալ տարի Ֆուկուսիմայում տեղի ունեցած աղետից հետո:
«Ֆուկուսիմայում տեղի ունեցած վթարի մեղավորները ճապոնիայի կառավարությունն ու շահագործող ընկերությունն էին: «Ֆուկուսիմայի» պատասխանատվությունը կրել չցանկացող բազմաթիվ պետություններ հրաժարվում են ատոմային էլեկտաէներգիայից: Կառավարության պարտականությունը ժողովրդի առողջության և անվտանգության ապահովումն է: Թուրքական կառավարությունն էլ տեղի ունեցածից պետք է դասեր քաղի և էներգիայի ավելի մաքուր ու վստահելի աղբյուրներ գտնի, ինչպես օրինակ քամին կամ արևը», - ասել է Լեվին:
«Կեղծ» գերեզմանաքարերի վրա անգլերենով և թուրքերնով գրված են եղել. «Աքքույուն Ֆուկուսիմա թող չդառնա», «պատասխանատուն դուք եք»:









