Վթարային վայրէջք Պետերբուրգի օդանավակայանում
Գերմանիայի Համբուրգից Սանկտ-Պետերբուրգ թռչող ինքնաթիռի տուրբիններից մեկը խափանվել է և ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո 2» օդանավակայանում, տեղեկացնում է Life News-ը: Միայն մի շարժիչի աշխատելու պատճառով օդանավը թռիչքն իրականացրել է ընդամենը 6 հազ մետր բարձրության վրա:
Ինքնաթիռի հրամանատարի հավաստմամբ` իրենք բարեհաջող վայրէջք են կատարել: Ինքնաթիռում գտնվող 51 ուղևորներց և անձնակազմի 6 անդամներից ոչ ոք չի տուժել:









