ԱՄՆ պետդեպարտամենտը հիացա՞ծ է ՌԴ նախագահական ընտրություններով
ԱՄՆ-ն ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ անսպասելի բարյացկամ մեկնաբանություններով է հանդես եկել: «ՌԻԱ-Նովոստի»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պատրաստակամ է աշխատել` բացահայտ առաջատար, և քաղաքացիների ճնշող մեծամասնության ձայներով ընտրված Վլադիմիր Պուտինի հետ:
«Միացյալ Նահանգները շնորհավորում են Ռուսաստանի քաղաքացիներին նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ և նորընտիր նախագահի հետ` արդյունքների հաստատումից և երդման արարողությունից հետո, արդյունավետ համագործակցության հույս են տածում», - նշել է պետդեպը:
Պետդեպարտամենտը նաև բարձր է գնահատել ՌԴ քաղաքական համակարգի բարեփոխումներն ու Միխայիլ Խոդորկովսկու դատավճռի վերանայման որոշումը: Ինչպես նաև հայտարարել է, որ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է նախագահական ընտրությունները ավելի լավ ու թափանցիկ կազմակերպել, քան դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունները:
ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների 100% -ի ամփոփումից հետո Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 63,60%-ը, Զյուգանովի օգտին`17.18%-ը, Պորխորովի` 7.98%-ը, Ժիրինվսկու` 6.22%, Սերգեյ Միրենովի` 3.85%-ը:









