Մոսկվայում ընդդիմադիր առաջնորդների են ձերբակալել

23:58 • 05.03.12

Ռուսաստանի մայրաքաղաքի Պուշկինի հրապարակում, որտեղ «Հանուն արդար ընտրությունների» խորագրով բողոքի ցույցն էր ընթանում, ցույցի ուժային մեթոդներով ցրման ընթացքում ձերբակալվել են ընդդիմադիր առաջնորդներ, այդ թվում` Սերգեյ Ուդալցովը և Ալեքսեյ Նավալնին, հաղորդում է «Լենտա.ռու» կայքը։

Բացի այդ՝ ձերբակալվածների թվում են Իլյա Յաշինը, լրագրող Իլյա Բարաբանովը և Դանիլա Լինդելեն:

Ցույցի ընթացքում, ոստիկանության հատուկ ջոկատայինները շրջապատել են Պուշկինի հրապարակի շատրվանները, որոնց շուրջ հավաքվել էին տեղում մնացած ընդդիմադիրները: Ոստիկանները ցուցարարներին օղակի մեջ առնելով մահակների կիրառմամբ  սկսել են կալանավորում ցուցարարներին:

Պաշտոնական տվյալներով՝ Մոսկվայի «Հանուն արդար ընտրությունների» խորագրով արտոնված բողոքի ցույցին մոտ 15 հազար մարդ է մասնակցել: