Ամերիկյան քաղաքը նյույորքյան բնակարանի գնով է վաճառվում

16:37 • 05.03.12

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Փրայ քաղաքի քաղաքապետ Բարբարա Ուոքերը վաճառքի է հանել իրեն պատկանող քաղաքը, տեղեկացնում է Yahoo.news-ը:

Քաղաքի նախնական արժեքը  $1.4մլն դոլար է: Քաղաքապետի հավաստմամբ` իր առաջարկած գինը շատ մատչելի է, քանի, որ այդ գումարով հնարավոր է թերևս գնել ընդամենը մեկ միջին չափի բնակարան Նյու Յորքում:

Ուոքերը գնել է քաղաքը 1953թ.-ին, սակայն ամուսնու մահից հետո, նա այլևս չի ցանկանում բնակվել այնտեղ:

Փրայի մոտ 2կմ/ք տարածք է զբաղեցնում, ունի մոտ 190 բնակիչ: Քաղաքում կա փոստ, այգի, հեռահաղորդակցման կայան և բոլոր այլ անհրաժեշտ պայմանները անհոգ կյանք վարելու համար: