Հնդկաստանում կառուցվելու է աշխարհի ամենամեծ հինդուիստական տաճարը

16:57 • 05.03.12

Հնդկական Mahavir Mandir Trust հիմնադրամը մտադիր է Բիհար նահանգում կառուցել աշխարհի ամենախոշոր հինդուիստական տաճարը, գրում է The Times of India-ն:

Նախատեսված է, որ նոր տաճարը կհիշեցնի Կամբոջայում գտնվող հայտնի Անկգոր-Վատ տաճարային համալիրը:

70 մետրանոց հինգհարկանի տաճարի կառուցման աշխատանքների համար կծախսվի մոտ 1 մլրդ ռուպի. հողատարածքն արդեն գնված է: Տաճարը կկոչվի Վարիատ Անգկոր Վատ Ռամ Մանդիր:

Նախատեսված է տաճարներում տեղադրել հնդկական դիցաբանության հերոսների արձանները, մասնավորապես Ռադհա Կրիշնայի, Շիվայի, Գանեշի, Սուրյայի, Բիշնայի և նրա տասը ինկարնացիաների պատկերները:

Շինարարական աշխատանքներ 5 տարի կտևեն, ևս 5 տարի ներքին հարդարման համար կծախսվի:

Հավելենք, որ ներկայում աշխարհի ամենախոշոր հինդուիստական տաճարային համալիրը գտնվում է Կամբոջայում, որը կառուցվել է XII-րդ դարում: