Սիրիայում 13 ֆրանսիացի սպա է ձերբակալվել
Սիրիական անվտանգության ուժերը ձերբակալել են ֆրանսիական բանակի 13 զինծառայողի, տեղեկացնում է լիբանանյան The Daily Star-ը:
Այս պահի դրությամբ ֆրանսիացի բոլոր սպաները պահվում են Հոմսի կենտրոնում տեղակայված հիվանդանոցներից մեկում:
Պաշտոնական Փարիզը դեռ չի հաստատում այս լուրը: Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ իրենք նման որևէ տեղեկութուն չունեն:
Նույն հայտարարությունն է արել նաև պաշտոնական Դամասկոսը:









