Պուտինը հանդիպել իր նախկին մրցակիցներին. բացակայել է միայն Զյուգանովը
ՌԴ-ում երեկ անցկացված նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթած վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում է ունեցել նախագահի այլ թեկնածուների հետ:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` «Ժուկովկա-2» առողջարանային համալիրում կայացած հանդիպմանը չի մասնակցել միայն ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ով չի ճանաչել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցների, Լիբերալ- դեմոկրատական ու «Արդար Ռուսաստան» կուսակցությունների առաջնորդներ Վլադիմիր Ժիրինովսկին ու Սերգեյ Միրոնովն ընդունել են Պուտինի հաղթանակը` նշելով, որ ընտրություններն անցկացվել են արդար: Զյուգանովը դրանք «անարդար» է համարել, իսկ միլիարդատեր Պրոխորովը նշել է, որ իր շտաբը զբաղված է ընտրախախտումների ուսումնասիրմամբ, որից հետո միայն կասի` ընտրությունները կեղծ են եղել, թե ոչ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով` արձանագրությունների 99.8%-ի ամփոփումից հետո Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 63.65%-ը, Զյուգանովի օգտին`17.18%-ը, Պորխորովի`7.92%-ը, Ժիրինվսկու`6.22%, Սերգեյ Միրենովի`3.85%-ը:









