«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանը․ երեկոյի ֆոտոշարքն ու կարևոր դրվագները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթը: Մասնակից երկրներն էին Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան: Հաղթող ճանաչվեց Լեհաստանի պատվիրակ Միխավ Ստոխելին, Լատվիայի պատվիրակ Սոնյա Միսինյային զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանի պատվիրակ Էլեն Վիրաբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Tert.am Life-ը ևս ներկա է եղել երեկոյին: Ֆոտոշարքով ներկայացնում ենք ուշագրավ դրվագները:

Մրցույթն ամփոփվեց ժյուրիի քվեարկության շնորհիվ։ Միջազգային ժյուրիի կազմում էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր:
Հիշեցնենք՝ «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն էին: Մրցույթի կարգախոսն էր՝ «Հայաստան. Վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։












Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի











