Կյանքից հեռացել է հայտնի սուպերմոդել Վերուշկան․ նա 13 անգամ հայտնվել է «Vogue»-ի շապիկին

16:06 • 27.11.26

87 տարեկանում մшհшցել է գերմանացի մոդել Վերուշկան, որը 1960-ականներին դարձավ նորաձևության առաջին համաշխարհային աստղերից մեկը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերուշկան հայտնի էր իր արտասովոր և համարձակ ֆոտոշարքերով, որոնք 1960-70-ականներին ընդլայնեցին նորաձևության և գեղեցկության մասին պատկերացումների սահմանները։ Նա 13 անգամ հայտնվել է ամերիկյան «Vogue» ամսագրի շապիկին։ «Vogue»-ի՝ նրան նվիրված հոդվածում Վերուշկան բնութագրվել է որպես «սուպերմոդել, որը դարձավ մի ամբողջ դարաշրջանի բնորոշիչը»։



BBC-ն գրում է, որ նա ոչ միայն սուպերմոդելների առաջին սերնդի ներկայացուցիչներից էր, այլև նորաձևության աշխարհի նշանավոր կատարողական արվեստի ներկայացուցիչներից մեկը։ Վերուշկայի գործունեությունը, սակայն, միայն մոդելային աշխարհով չէր սահմանափակվում․ նա իր հետքն է թողել նաև կինոյում։ Նա նկարահանվել է 1966 թվականի «Խոշորացում» (Blow-Up) ֆիլմում, ինչպես նաև 2006 թվականին էկրան բարձրացած «Կազինո Ռոյալ» ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոշարքից։



Վերուշկան համագործակցել է այնպիսի հայտնի դիզայներների հետ, ինչպիսիք են Իվ Սեն Լորանը, Կարլ Լագերֆելդը և Վալենտինոն։ 

«Վերուշկան երբեք պարզապես մոդել չի եղել․ նա արվեստագետ էր, սահմանները հաղթահարող անհատ և ըմբոստ կերպար։ Նրա գործունեությունը համարվում է ֆեմինիստական պերֆորմանս-արվեստի նախակարապետներից մեկը», - նշել է նրա քույրը։