«Միսս Տիեզերք-2026» մրցույթի հաղթող է դարձել Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից (լուսանկարներ)

10:52 • 25.11.26

«Միսս Տիեզերք-2026» մրցույթի հաղթող է դարձել Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից: 

Նոր «Միսս Տիեզերքը» հոգեբանության բակալավրի աստիճան է ստացել, իսկ երկրորդ մասնագիտությամբ սոցիալական աշխատող է։ Այժմ նա աշխատում է մի քանի բարեգործական կազմակերպություններում: Անուսնացած է, նրա ամուսինը զինվորական է։

Նշենք, որ Հայաստանը Պուերտո Ռիկոյում անցկացվող «Միսս Տիեզերք – 2026» գեղեցկության 75-րդ միջազգային մրցույթում ներկայացրել է «Միսս Տիեզերք Հայաստան – 2026» ազգային տիտղոսակիր Արենա Զեյնալյանը։ «Միսս Տիեզերք-2026» 75-րդ մրցույթին մասնակցել է աշխարհի տարբեր երկրներից 116 գեղեցկուհի։ Կիսաեզրափակիչ են անցել 40 մասնակից։