Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը

14:46 • 02.11.26

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շուտով կլքի ցանկալի փեսացուների շարքը։ BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ըմբիշն այս կիրակի կամուսնանա։ 

Հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում՝ հարազատների և մտերիմ մարդկանց շրջապատում։

Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 35 տարեկան: Նրա ընտրյալը ևս Գյումրիից է: